AM
7 Մարտ 2011 - 17:34 AMT

Երևանի քաղաքապետարանը կրկին արգելել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 2-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` 2011թ. մարտի 17-ին` ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում` հանրահավաք և Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. մարտի 4-ի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. մարտի 4-ի որոշմամբ արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2011թ. փետրվարի 236-ի և 2011թ. մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։