AM
8 March 2011 - 10:53 AMT

Մամոգրաֆիայի կենտրոնի ղեկավարը կոչ է անում հայ կանանց հետազոտվել գոնե տարին մեկ անգամ

13 տարում Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում (Մամոգրաֆիայի կենտրոն) հետազոտվել են մոտ 220 000 կանայք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա, կենտրոնի այցելուների 30 տոկոսը գալիս է պրոֆիլակտիկ հետազոտման համար: «Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հիվանդանալ կրծքի քաղցկեղով, սակայն, դա այն հիվանդությունն է, որը ոչ մի բանի հետ հաշվի չի նստում»,-ասել է Հակոբյանը:

Նա կոչ է արել հայ կանանց հետազոտվել գոնե տարին մեկ անգամ: «Կանայք պետք է տարվա մեջ գոնե մեկ օրը նվիրեն իրենց առողջությանը»,-ասել է Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այն կանանց համար, ովքեր չեն կարող վճարել հետազոտման համար, այն անվճար է: