AM
8 Մարտ 2011 - 12:58 AMT

Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում

(?) Ինչպե՞ս եք մտադիր նշել այս տոնը:

(!) Կարինե Աճեմյան. Ես մտադիր են նշել տոնը ընտանիքիս հետ: Այս պահին ես գտնվում են ստուդիայում, որտեղ տեղի են ունենում հեռուստածրագրի նկարահանումները, սակայն երեկոյան Մարտի 8-ը կնշեմ ընտանիքի անդամների հետ:

Նաիրա Զոհրաբյան. Եթե անկեղծ, ես որպես տոն կարևորում եմ միայն Նոր տարին: Ես գտնում եմ, որ կանանց պետք է սիրել և գնահատել միշտ, ոչ թե տարին մեկ անգամ: Այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրավիրել է կուսակցության անդամ բոլոր կանանց հատուկ միջոցառման, որտեղ էլ մենք կնշենք կանանց տոնը:

(?) Ո՞րն է եղել Մարտի 8-ի կապակցությամբ Ձեր ստացած ամենաօրիգինալ և հիշվող նվերը:

(!) Կարինե Աճեմյան. Մարտի 8-ին նվերներ շատ եմ ստացել, իմ ամուսինը շատ ուշադիր է այդ առումով և ես չեմ կարող ասել, թե որ նվերն է առավել հիշարժան:

Նաիրա Զոհրաբյան.Անկեղծ ասած, չեմ հիշում:

(?) Ի՞նչ կմաղթեիք հայ կանանց այս տոնական օրը:

(!) Կարինե Աճեմյան. Ես ցանկանում եմ հայ կանանց, որ նրանք ամբողջ տարին լինեն ուշադրության կենտրոնում, երջանիկ լինեն և կարողանան ներդաշնակություն ապահովել ինչպես ընտանեկան, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում:

Նաիրա Զոհրաբյան. Ես մաղթում եմ, որ մեր կանայք միշտ սիրված լինեն, որպեսզի նրանք միշտ գնահատված լինեն, ոչ թե միայն մարտի 8-ից ապրիլի 7-ը: Մաղթում եմ, որ բոլոր հայ կանայք իրենց տեղը գտնեն կյանքում և միշտ բարձր գնահատեն իրենց: