AM
9 Մարտ 2011 - 14:31 AMT

Մարտի 11-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ծրագրում Բրամս և Բեթհովեն

Մարտի 11-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, մենակատար՝ Մարինե Աբրահամյան (դաշնամուր): Ծրագրում կհնչեն Բեթհովենի թիվ 4 կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար և Բրամսի Առաջին սիմֆոնիան: Համերգի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: