AM
10 Մարտ 2011 - 08:28 AMT

Հայաստանը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: