Հայաստանում բավականաչափ հնարավորություններ չկան փաստագրական կինոյի զարգացման համար, կարծում է կինոռեժիսոր, «Կին» կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը: «Մեր մեջ խոսում է խորհրդային անցյալը, երբ փաստագրական կինոն կրում էր բացառապես քարոզչական բնույթ: Շատերը կարծում են, որ նույնը տեղի է ունենում նաև հիմա»,- ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Մարիամ Օհանյանի խոսքերով, Հայաստանում ամեն տարի նկարահանվում են որոշակի քանակությամբ փաստագրական ֆիլմեր, բայց յուրաքանչյուր ֆիլմ պետք է ունենա իր հանդիսատեսը, որը երկրում չկա: Նրա կարծիքով, Հայաստանում անհրաժեշտ է ընդունել օրենք պետական հեռուստաալիքների եթերում փաստագրական ֆիլմերի պարտադիր ցուցադրության մասին:






