Հայաստանի Զինված ուժերում կարգապահական կանոնադրության մասին օրինագիծը դրական է ազդելու հայկական բանակի վրա, սակայն այն չի կարող լիովին լուծել հայկական ԶՈՒ-ում առկա խնդիրները: Այդ մասին Հայաստանի ԶՈւ կարգապահական կանոնադրության մասին օրինագծի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ ՊՆ իրավաբանական բաժնի պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը: «Օրինագիծը չի կարող օգնել ամբողջությամբ բացառել գոյություն ունեցող խնդիրները, սակայն այն թույլ կտա վերահսկողություն սահմանել զորամասերի հրամանատարների գործողությունների վրա: Դա նշանակում է, որ հրամանատարի աշխատանքն ավելի թափանցիկ կդառնա»,- ասել է Սիմոնյանը: