AM
11 Մարտ 2011 - 07:37 AMT

Աշոտ Քոչարյանն ազատվել է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանի պարտականություններից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Քոչարյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: