AM
12 Մարտ 2011 - 06:32 AMT

Ֆրանսիացի երգիչ ու կիթառահար Աբաժին հայկական երգեր է կատարում

Մարտի 17-ին Սևաստոպոլի մշակույթի ու արվեստի կենտրոնում տեղի կունենա հայտնի Ֆրանսիացի երգիչ ու կիթառահար Աբաժիի համերգը, որն իր երգացանկում միավորում է տարբեր մայրցամաքների արվեստը: Աբաժին հորինում է երաժշտություն ու բանաստեղծություններ, նվագում է բուզուկի, ուդ-կիթառ, սազ և քամանչա, դուդուկ, Բալի կղզու բամբուկից պատրաստված ֆլեյտա և բամբուկից պատրաստված կոլումբիական սաքսոֆոն:

Ինչպես հայտնում է Sevastopol.su-ն, երաժիշտը կատարում է նաև հայերեն լեզվով երգեր, քանի որ հայոց լեզուն նրա ընտանիքի հինգ մայրենի լեզուներից մեկն է: Համերգը կկայանա Ուկրաինայում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, որն անց է կացվում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: