AM
5 April 2001 - 18:31 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԲՈՒՇԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՆԱՎԹԱՅԻՆ» ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ, ԳՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՐԹԸ

05.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Բուշի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնայնությունները Մերձավոր Արեւելքից տեղափոխվել են Կովկաս, ինչի մասին վկայում է այսօր Ֆլորիդայում մեկնարկող ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը, գրում է այսօր Baltimore Sun թերթը:
Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագիրը կնպաստի նավթային պաշարներով հարուստ տարածաշրջանի կայունությանը: Այդ հարցի լուծումը կարեւոր է ոչ միայն ԱՄՆ-ի ընդհանուր ռազմավարական եւ մարդասիրական շահերի տեսակետից: Հոդվածի հեղինակի կարծիքվ, Բուշի վարչակազմը կարեւոր նշանակություն է տալիս այդ հարցին այն պատճառով, որ ինքը` Ջորջ Բուշը, փոխնախագահ Դիկ Չեյնին, ազգային անվտանգության խորհրդական Կոնդոլիզա Ռայսը եւ ԱՄՆ-ի վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ սերտորեն կապված են ամերիկյան նավթային ընկերությունների հետ: