AM
5 April 2001 - 18:29 AMT

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԲԵՐԵՑ

05.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցութային հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկուշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նստաշրջանում սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակից էներգացանցերի հանման փորձը որեւէ փոփոխություն չմցրեց սեփականաշնորհման գործընթացում:
Սեյրան Ավագյանը նշել է, որ ցանցերի սեփականաշնորհման պայմանները չեն փոխվել: Նա հիշեցրել է, որ փորձագետների կարծիքով, հավակնորդ-ընկերություններին ուղղարկված պայմանագիրը` երաշխավորող դաշտի կրճատման հետեւանքով, հնարավոր գնորդների ռիսկերը մեծացնող «խիստ դրույթներ» է պարունակում: Վկայակոչելով փորձագետների կարծիքը, Սեյրան Ավագյանը նշել է, որ դա հազիվ թե նպաստի գնորդների ներգրավվմանը: