04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային այլ հակամարտությունների լուծման վրա` վրաց-աբխազական, վրաց-օսական եւ չեչենական:
Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ:
Էդուարդ Շեւարդնադզեն ողջունել է այդ հանդիպման անցկացման ԱՄՆ-ի նախառենությունը, սակայն, ձեռնպահ է մնացել հանդիպման արդյունավետության աստիճանը կանխատեսելուց: Նա նաեւ չի ցանկացել մեկնաբանել Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին Հ. Ալիեւի հայտարարությունը: Ինչպես ասել է Շեւարդնադզեն, այդ մասին նա մանրամասնորեն կարող է խոսել այդ մասին միայն Հեյդար Ալիեւի հետ հանդիպելուց հետո: «Միգուց՞ե նա նման յուրահատուկ լուծումներ առաջարկելու պատճառներ ունի», – ասել է Վրաստանի նախագահը: