AM
15 Մարտ 2011 - 09:18 AMT

Վաշինգտոնում տեղի է ունեցել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը

Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։

Համերգին Պագանինիի, Բրամսի, Ռախմանինովի, Ադամ Խուդոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումը մեծապես տպավորեց օտարերկրյա ունկընդրին։ 100-ից ավելի հյուրերը բարձր գնահատեցին հայ կոմպոզիտորների եւ հայ կատարողի արվեստը ճանաչելու այս եզակի ընձեռնված հնարավորությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:–ԿԱ–