Վերջերս Լատվիայի օպերային թատրոնում կայացավ «Սևիլյան սափրիչ» օպերայի պրեմիերան` հայազգի 27-ամյա ռեժիսոր Հայկ Կարապետյանի բեմադրությամբ: Լատվիական կողմի գնահատմամբ, «Սևիլյան սափրիչը» կինոռեժիսորի ամենահաջողված աշխատանքներից է: Լատվիա կատարած այցի շրջանակներում Հայկ Կարապետյանի հետ հանդիպել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանդիպմանը քննարկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ու հայաստանյան մշակութային ծրագրերին նրա ներգրավվածության հնարավորությունը: