Մարտի 19-ին ժամը 15:00-17:00 Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքի գինեձոնը: Այն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին տպագիր և առցանց մամուլում հրապարակված պատմվածքները:
«Ամեն մարդ իր կղզին պետք է ունենա»,- ասում էր Հեքլբերի Ֆիննը, որ փախչում էր մարդկանցից և անհետանում Ջոնսոն անունով իր կղզում: Արամ Պաչյանն իր կղզին ունի, կղզի, ուր փախչում է և որի տեղը ոչ ոք չգիտի» – այսպես է «Ռոբինզոն և 13 պատմվածքը» բնորոշում գրքի խմբագիր, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը:
Գրքի շապիկի ձևավորումն արվել է ամերիկացի հայտնի նկարիչ, քանդակագործ, Նյու-Յորքի «Yale School of Art»-ի պրոֆեսոր Սեմուել Մեսսերի հատուկ գրքի համար արված նկարով:
Միայն շնորհանդեսի օրը գիրքը կվաճառվի 1000 դրամով (1500-ի փոխարեն):






