AM
16 Մարտ 2011 - 14:34 AMT

Երևանում լիտվացի նկարիչ Միկալոյուս Չյուրլյոնիսի ցուցահանդեսով կնշեն հայ-լիտովյան հարաբերությունների 20-ամյակը

Մարտի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի լիտվացի նկարիչ և երաժիշտ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլյոնիսի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Չյուրլյոնիսի նկարների և լուսանկարչական աշխատանքների վերատպությունները: Ցուցահանդեսը կուղեկցվի արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող բացառիկ փաստագրերով, ինչպես նաև մշակութային համատեքստում իր դարաշրջանը արտացոլող վավերագրական ժապավենների ցուցադրումով: Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել Չյուրլյոնիսի երաժշտական ստեղծագործությունների կատարումները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում: