AM
4 April 2001 - 15:28 AMT

ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԼՈՒԾՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ԱՍԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք աշխատում ենք ղարաբաղյան խնդրի համապարփակ լուծման ուղղությամբ»: Այս մասին նա հայտարարել է Վաշինգթոնում կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հետեւյալ հարցին. արդյո՞ք բանակցությունների ժամանակ դրվում է հստակ բաժանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի վեց գրավված շրջանների միջեւ:
Միաժամանակ, ասել է նա, առաջնային են տարածքային հարցերը, քանի որ «Այսօր Ադրբեջանի նշանակալի մասը Հայաստանի ձեռքում է գտնվում»: Ամերիկյան դիվանագետը նաեւ ասել է, որ սկզբունքային բնույթ են կրում «Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակի» եւ փախստականների վերադարձի հարցերը:
Հայաստանը եւ ԼՂՀ-ն բազմիցս արտահայտվել են ղարաբաղյան խնդրի համապարփակ («փաթեթային») լուծման օգտին: