AM
18 Մարտ 2011 - 11:34 AMT

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական կրոնին նվիրված ցուցահանդես

Սնակտ Պետերբուրգի կրոնի պատմության թանգարանում բացվել է հայ կրոնի պատմությունը ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին և Սբ Կատարինե եկեղեցու օծման 280-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված են 18-21 դարերի եզակի նմուշներ թանգարանի հավաքածուից և հայտնի լուսանկարիչ Իվան Դեմենտիևսկու լուսանկարները, ընդհանուր առմամբ 120 նմուշ, այդ թվում սրբապատկերներ, գեղանկարներ, եկեղեցական պարագաներ, եկեղեցու սպասավորների հանդերձանք, գրքեր, արխիվային փաստաթղթեր: Հատուկ ուշադրություն է դարձված հայ-ռուսական կապերին ու մեծ դերակատարություն ունեցած Լազարևների տոհմին:

Ըստ պատմական վկայությունների, առաջին հայերը Սանկտ Պետերբուրգում հայտնվել են քաղաքի շինարարության ժամանակ: Այժմ Սանկտ Պետերբուրգում բնակվում է շուրջ 30 հազար հայ: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը