ԱՊՀ երկրների արդյունաբերական տեխնոլոգիաների եւ միջոցների հաջորդ միջկառավարական ցուցահանդես-տոնավաճառը, հնարավոր է, անցկացվի Երեւանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Զարգացման հայկական գործակալության արտահանման գծով պատասխանատու Մուշեղ Սարգսյանը: Նրա խոսքերով, մայիսի 14-17-ը Կիեւում կայացած ցուցահանդես-տոնավաճառում իրենց արտադրանքն էին ներկայացրել Հայաստանի 21 ձեռնարկություններ: Նման ցուցահանդեսներ անց են կացվում երկու տարին մեկ անգամ: