Ապրիլի 29-ին Մոսկվայում Կրեմլի պետական պալատում տեղի է ունենալու աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի համերգը: Երաժիշտը հանդես է գալու ՌԴ նախագահական նվագախմբի և Մոսկվայի Սրետենյան վանքի երգչախմբի հետ:
Համերգի «Կրեմլի երեք լեգենդներ» ծրագիրը կազմված է լինելու հայկական և ռուսական ժողովրդական երգերից, Արամ Խաչատրյանի և Թոմազո Ալբինոնիի դասական ստեղծագործություններից: Համերգին հնչելու են նաև Deep purple խմբի ստեղծագործությունները, երաժշտություն «Գլադիատոր», «Գիշերային պարեկ», «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմերից:
Համերգի մասնակիցներն իրենց ելույթը նվիրում են Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին:






