AM
24 March 2001 - 10:34 AMT

ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ «ԽՈՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ՄԱԿ-ում Պակիստանի դեսպան Մունիր Աքրամը, Իսլամական Գիտաժողովի Կազմակերպության անունից հանդես գալով Ժենեւում տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, «խոր անհանգստություն է հայտնել Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ»:
Մունիրը նաեւ «ափսոսանք է» հայտնել «Պաղեստիոնւմ, Լիբանանում, Կոսովոյում, Ջամմու եւ Քաշմիրում, Բոսնիա-Հերցոգովինայում եւ Հայաստանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ»: –0–