24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դեվիդ Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում են անհանգստացած լինել Պետդեպարտամենտի վերջին զեկույցում արտացոլված Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ:
Հանդես գալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, ամերիկյան դիվանագետը նշել է, որ Եվրախորհրդին անդամակցելուց հետո, Ադրբեջանը պետք է իր օրենսդրությունը այդ կազմակերպության ստանդարտներին համապատասխանեցնելու մեծ աշխատանք կատարի:–0–