AM
24 Մարտ 2011 - 08:33 AMT

Ստամբուլում մեկնարկում է Հայ-թուրքական կինոպլատֆորմի հինգ ֆիլմերի ցուցադրությունը

Ապրիլի 12-ին, Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկայանա հինգ ֆիլմերի համաշխարհային պրեմիերա: Ցուցադրությունները տեղի կունենան Պերա թանգարանում: Ծրագրում ընդգրկված են «Գալաթա» պրոդյուսեր Դիանա Կարդումյան, Կանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն», Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ», Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» ֆիլմերը:

Ֆիլմերի ցուցադրումից անմիջապես հետո «Անադոլու քյուլթուրը» Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերին նվիրված երեկույթ կկազմակերպի Սեզայիրում:

Փառատոնին զուգահեռ, ապրիլի 10-13-ը, Եվրասիա համագործակության հիմնադրամի և «Անադոլու քյուլթուրի» աջակցությամբ Ստամբուլում տեղի կունենա Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի արտադրության աջակցության դասընթաց մի խումբ ընտրված հայ և թուրք կինոգործիչների համար:

2010 թ-ին Հայ-թուրքական կինոպլատֆորմը տրամադրել է համատեղ արտադրության դրամաշնորհներ Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների կողմից նկարահանված ութ կարճամետրաժ ֆիլմերի համար, որը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: