AM
19 May 2003 - 17:30 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հրավերով այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովը: Երկօրյա այցի շրջանակներում երկու երկրների իրավապահ գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ երկու երկրներում իրավակարգի ապահովմանն առնչվող հարցեր: Դրանից բացի, խոսքը կվերաբերի Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ գերատեսչությունների միավորված կոլեգիայի նիստի նախապատրաստմանը, որը նախատեսվում է հունիսի 17-18-ը Մոսկվայում: Ծրագրվում է նաեւ Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: