AM
24 March 2001 - 10:33 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԼՂՀ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Երեւանում ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության մշտակաան ներկայացչությունում հերքել են մարտի 24-28 Հայաստան եւ ԼՂՀ կայանալիք Ադրբեջանի լրագրողների այցի մասին տեղեկությունը:
Տեղեկությունը հինգշաբթի օրը տարածել էին ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաղորդվում էր, որ 20 ադրբեջանական լրագրողներ կժամանեն Հայաստանը եւ ԼՂՀ-ն, եւ այդ ակցիայի նախաձեռնողը ԵԱՀԿ-ն է: –0–