Մարտի 25-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և«Սպեղանի» մանկական երգչախմբի համատեղ համերգը: Համերգի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, տեքստը կարդում է Աննա Միքայելյանը: Ծրագրում` Չայկովսկու «Շչելկունչիկ» գրական-երաժշտական կոմպոզիցիան է: Համերգի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:






