24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախաձեռնող խումբ սետղծած 22 կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն շարունակում են երկրի կառավարությունից պահանջել չեղյալ համարել Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթը:
Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ էներգացանցերի սեփականաշնորհումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ կարող է ներքաղաքական եւ տնտեսական ապակայունացման հանգեցնել:
Մամլո ասուլիսում նաեւ հայտարարվել է, որ մինչեւ մարտի 29-ը (ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողների պաշտոնական հայտարարման օրը) նախաձեռնող խումբը մտադիր է Երեւանում բողոքի զանգվածային հանրահավաքներ անցկացնել:
Արամ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ նախաձեռնող խումբը հանդիպման խնդրանքով դիմել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: «Վարչապետի հանձնարարությամբ մեզ ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավարը, սակայն հանդիպումը էական արդյունքներ չունեցավ»,- ասել է Արամ Սարգսյանը: –0–