AM
19 May 2003 - 16:16 AMT

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շարլ Ազնավուրը մայիսի 18-ին ժամանել է Լվով, որտեղ մասնակցել է այդ քաղաքի հայկական տաճարի օծման արարողությունը: «Եկեղեցին կապող օղակ է հանդիսանում աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի համար», – ասել է Շ.Ազնավուրը մամլո ասուլիսի ժամանակ: Իր խոսքերով, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, նա ժամանել է Ուկրաինա նախ եւ առաջ որպես իր արմատները հիշող մարդ, այնուհետեւ որպես երգիչ եւ մեկենաս: Լվով Շարլ Ազնավուրը ժամանել է իր որդու հետ: «Թեեւ իմ երեխաները տարբեր ազգությունների միավորում են, նրանք իրենց հայ են զգում», – ասել է երգիչը` միաժամանակ բողոքելով, որ նրանք «չեն խոսում իրենց նախնիների լեզվով»: XIV դարի հայ տաճարը, որը մեկ տարի առաջ վերադարձվել էր հավատացյալներին, օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Il-ը: Երեկոյան` տաճարի օծմանը նվիրված հանդիսություններից հետո Շարլ Ազնավուրը համերգ է տվել Ուկրաինայի հայկական սփյուռքի, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած` Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների համար: