Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան:
Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաև այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:






