Մարտի 29-ին «Նարեկացի» արվեստների կենտրոնում կկայանա հայտնի ջազմեն, հարվածային Արմեն Թութունջյանի (Չիկո) «Ռիթմ և շարժում» գրքի շնորհանդեսը: Գիրքը նախատեսված է մասնագետների և ուսանող-ապագա հարվածայինների համար: Շնորհանդեսի շրջանակներում համերգային ողջույնով ելույթ կունենան Chico&friends ջազ-բենդը (գեղարվեստական ղեկավար Ա.Թութունջյան), հարվածայիններ Վահագն Ալեքսանյանն ու Տաթևիկ Դադիվանյանը: