Մարտի 30-ին Մոսկվայում Ա. Մ. Գորկու անվան hամաշխարհային գրականության ինստիտուտում տեղի է ունենալու «Գրիգոր Նարեկացին և Միջնադարի հոգևոր մշակույթը» գրքի շնորհանդեսը: Դա առաջին նմանատիպ գիրքն է ռուսերենով, նոր խոսք նարեկացիագիտության մեջ, որը բազամակողմանի կերպով ներկայացնում է Նարեկացուն` որպես համաշխարհային մասշտաբի կերպար
Դա ռուսերենով առաջին աշխատանքն է` նվիրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակին: Գրքում ներկայացված են ռուս և հայ հետազոտողների, ինչպես նաև ԱՄՆ, Իտալիայի, Ֆրանսիայի գիտնականների աշխատանքները: Գրքում ներառված է Նարեկացու պոեմը:
Հրատարակությունը պատրաստվել է ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան hամաշխարհային գրականության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի կողմից:
Գիրքը կազմված է Ռուսաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի առաջատար գիտնականների 28 հոդվածներից, որոնց թվում են` Մատենադարանի տնօրեն Գ. Թամրազյանը, Ա. Եղիազարյանը, Ա. Իսահակյանը, միջնադարի գծով խոշոր մասնագետներ Կ. Տեր-Դավթյանը, Լ. Սազոնովան, առաջատար նարեկացիագետ, ֆրանսերեն լեզվի թարգմանության հեղինակ Ժան Պիեր Մայեն, Փիթեր Քոուին (ԱՄՆ) և այլն, գիտությունների դոկտորներ, արվեստաբաններ, պատմաբաններ, երաժշտագետներ: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը արժեք է, որով հայ ժողովուրդը մտնում է համաշխարհային մշակույթի մեջ: Նրա անունը դասվում է Դանթեի, Շեքսպիրի, Սերվանտեսի անունների շարքին:






