Մայիսի 20-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի հայ-ռուսական ներդրումային համաժողովը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացաման նախարարության մամուլի ծառայությունից, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ռուսաստանյան առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ` ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում հայկական կողմը կներկայացնի ՀՀ տնտեսության զարգացման միտումները, մասնավորապես, երկրի ներդրումային մթնոլորտը, Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալի ներդրման առաջնային ոլորտները եւ հաջողված օրինակները: Համաժողովի շրջանակներում կկայանան արդյունաբերության, գիտության, ֆինանսների, բանկային համակարգի եւ առեւտրի հարցերով առանձին խմբերի նիստեր: