System օf A Down խմբի հետ վերամիավորվելուց առաջ աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մտադիր է նվաճել թատրոնը: «Շղթայված Պրոմեթևսը» ռոք մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները, որի երաժշտությունը գրել է Թանկյանը, մոտենում են ավարտին:
«Այն, ինչ անում է Թանկյանը, լիովին ինքնատիպ է: Մենք շատ հավակնոտ և արմատական շոու ենք պատրաստում` օգտագործելով դասական թատրոնի մոտիվները, խառնելով այն ռոքնռոլի հետ»,- ասել է մյուզիքլի բեմադրող Սթիվեն Սթեյները և հավելել, որ շոուն Թանկյանին բացահայտում է որպես կոմպոզիտոր բոլորովին նոր լույսի տակ:
Մյուզիքլի պրեմիերան կայանալու է Քեմբրիջում` Ամերիկյան խաղացանկային թատրոնում:
Նոր մյուզիքլում գլխավոր դերը խաղալու է «Թոնի» մրցանակի հավակնորդ Գևին Կրիլը:






