Հայտնի հայազգի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտի 29-ին ներկայացրել է «Փայլը մոռացության միջով» իր բանաստեղծությունների ժողովածուն: Ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Գլենդեյլի Barnes & Noble Booksellers գրախանութում: Ժողովածուի պատկերազարդումների հեղինակն է Ռոջեր Կուպելյանը: Ժողովածուն ներառում է 70 բանաստեղծություն, որոնք երբեք չեն հրատարակվել:
«Փայլը մոռացության միջով» ժողովածուն Սերժ Թանկյանի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է:






