Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Այդ մասին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը: Նրա խոսքերով, Շվեյցարիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումը, թեև ՄԽ ակտիվ անդամ չէ:
«Վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում ես քննարկել եմ ղարաբաղյան հակամարտության հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և այսօր այդ մասին զրուցել եմ Հայաստանի նախագահի հետ»,- ասել է Շվեյցարիայի նախագահը:






