AM
5 April 2011 - 04:40 AMT

Երևանյան խանութները վախենում են «աչքով տան» հաջողությա՞նը

Երևանյան խանութները վախենում են «աչքով տան» հաջողությանը և գերադասում են լռել իրենց հաջողակ գործունեության մասին: Մարտի 20-ից 31-ը Նովրուզի (մահմեդական Նոր տարի) տոնման շրջանակներում ավելի քան 20 000 իրանցի այցելեց Հայաստան: Քաղաքում արագ տարածվեցին լուրերն այն մասին, որ իրանցի զբոսաշրջիկները «մաքրել են» հայկական խանութները: PanARMENIAN.Net-ի թղթակիցը որոշեց պարզել, թե արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, սակայն շատ երևանյան խանութների աշխատակիցներ, լսելով հարցն այն մասին, թե արդյոք վերջին երկու շաբաթների ընթացքում վաճառքի ծավալների աճ է գրանցվել, փորձում էին խուսափել պատասխանից` վկայակոչելով, որ «լիազորված չեն պատասխանելու նման հարցերին»:

Սակայն, չնայած խանութների աշխատակիցների պատասխաններին, հարկ է նշել, որ վերջին ժամանակներս երևանյան խանութներ պարզապես անհնար էր մտնել արտասահմանցիների հոսքի պատճառով, իսկ Երևանի փողոցներում շատ հաճախ էին հանդիպում երևանյան խանութների ֆիրմային փաթեթներով իրանցի զբոսաշրջիկներ:

Հայ փորձագետները բազմիցս նշել են, որ միայն Նովրուզ Բայրամի օրերին հայաստանյան բյուջե մոտ 20 միլիոն դոլար է մուտք գործում: