Ապրիլի 7-ին Գլենդեյլի Brand գրադարանում ցուցադրվելու է անկախ ռեժիսոր Հայկ Համբարձումի «Տիգրան Մանսուրյան. երաժշտական խոստովանություն» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսն աշխարհահռչակ կոմպոզիտորն է, որը ներկա է գտնվելու պրեմիերային և պատասխանելու է հանդիսատեսի հարցերին, հաղորդում է Glendale Art-ը:
Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է Լիբանանում, 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Մանսուրյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1992-95թթ. եղել է նրա ռեկտորը: Ներկա պահին ամբողջությամբ կենտրոնացել է ստեղծագործական գործունեության վրա: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի երաժշտությունը և այլն, ՀՀ ժողովրդական արտիստ է: