AM
12 March 2001 - 14:40 AMT

ԵԹԵ ՍՊԱՌՎԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԴԻՄԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎԸ

12.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Եթե սպառվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր խաղաղ մեթոդները, մեր հույսը, անկասկած, կապված կլինի այլընտրանքային տարբերակի հետ»: Այս մասին, ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի Գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նրա կարծիքով, ադրբեջանական հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան: Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը արդեն պատրաստ է «որոշակի քայլերի», եւ դրանք կիրառելու դեպքում Հայաստանը «ոչ մի կերպ չի կարողանա դիմակայել»: Մամեդովի խոսքերով, վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է` քաղաքացիների երկրից հեռանալու պատճառով եւ կազմում է 1,5 միլիոն մարդ, որոնցից մոտ կեսը տարեց են: Մամեդովի կարծիքով, եթե Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակը շարունակվի եւս մեկ տարի, «այնտեղ ոչ ոք չի մնա»:
Միաժամանակ Մամեդովը հայտարարել է, որ եթե ադրբեջանական կողմը Ղարաբաղյան հակամարտոիթյան խաղաղ կամ ռազմական տարբերակի ընտրության առջեւ կանգնի, ապա Ադրբեջանի ղեկավարությունը, անկասկած, նախապատվությունը կտա առաջինին: