Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը մայիսի 18-ին Լվովում կմասնակցի հայկական եկեղեցու վերաբացման ու օծման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, արարողությանը մասնակցելու համար Լվով կժամանեն նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, հանրահայտ դերասան եւ երգիչ Շառլ Ազնավուրը եւ ուրիշ հայ հասարակական ու մշակութային գործիչներ: 640 տարի առաջ Լվովում կառուցված հայկական եկեղեցին գործել է մինչեւ 1953 թվականը: 50 տարի անց եկեղեցու շենքը վերադարձվել է Լվովի հայկական համայնքին, որում ներկայումս ընդգրկված է շուրջ 1,5 հազար հայ: