AM
8 Ապրիլ 2011 - 15:41 AMT

Ազատության հրապարակում վերսկսվեց ընդդիմության հանրահավաքը

Ազատության հրապարակում վերսկսվեց Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Ինչպես հաղորդում է հրապարակից PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ներկա պահին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ կարճատև բանակցություններից հետո ոստիկանները թույլատրեցին ՀԱԿ-ի կողմնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ և շարունակել հանրահավաքն այնտեղ: