AM
7 March 2001 - 15:52 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

07.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտի 12-15-ը Ռուսաստան կատարվելիք պաշտոնական այցի ընթացքում Իրանի նախագահ Սահեդ Մահամադ Խաթամին Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ այլ խնդիրների շարքում կքննարկի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Իրանի նախագահի Ռուսաստան կատարվելիք այցի նպատակն է` երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը: Ռուսաստանի եւ Իրանի նախագահների բանակցությունների ընթացքում կքննարկվեն Կասպից ծովի հատակի բաժանմանը առնչվող հարցեր, Թաջիքսթանում, ԱՖղանստանում եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակը: