AM
7 March 2001 - 15:51 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

07.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Հայաստանը ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրվի: Մենք այդ կարգավիճակը չենք տալիս եւ ասում ենք` ազատեք մեր հողերը: Հնարավոր է, առավելությունը նրանց կողմն էր, այդ իսկ պատճառով նրանք ասում են. «Չեք տրամադրու՞մ, ուրեմն ամեն ինչ թող մնա այնպես, ինչպես կա», – այսպես է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Բաքվի օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողներին մեկնաբանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Փարիզում կայացած հերթական հանդիպման արդյունքները:
Ադրբեջանի նախագահը բավականին վատատեսորեն է գնահատել բանակցությունների արդյունքները: Նա առաձնակի լավատեսությամբ չե մեկնաբանել նաեւ իր նախկին դաշնակիցներ Թոֆիկ Զուլֆուգարովի եւ Էլդար Նամազովի առաջարկների մասին հաղորդագրությունները: Մի քանի օր առաջ նրանք հանդես էին եկել ադրբեջանական մամուլում Ղարաբաղյան կարգավորման սեփական նախագծով: Նախագահը գտնում է, որ իրենց առաջարկները հանգում են դեռեւս 4 տարի առաջ Հայաստանի կողմից մերժված փուլային կարգավորմանը:
Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունները, ըստ Հեյդար Ալիեւի, կշարունակվեն: