AM
6 March 2001 - 18:06 AMT

ԱՊՀ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՈՐՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼ

06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Այսօր ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից-երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի, ներկայացուցիչները կքննարկեն ռազմական կառավարման կենտրոնական մարմնի ստեղծման հարցը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, օրակարգում տվյալ հարցի ընդգրկումը պայմանավորված է ռազմական կառավարման սեփական մարմին ունենալու Պայմանագրի մասնակիցենրի ցանկությամբ: Ներկայումս ԱՊՀ շրջանակներում գործում է ԱՊՀ պետությունների ռազմական համագործակցության համակարգման շտաբ, սակայն Պայմանագրի մասնակից-երկրների եւ ոչ մասնակից երկրների միջեւ առկա լուրջ տարաձայնությունների պատճառով տվյալ մարմինը ի վիճակի չէ արագ լուծումներ մշակել:
Խորհրդակցությունը կանցկացվի ռազմական փորձագետների մակարդակով, որոնք պետք է հանձնարարականներ պատրաստեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից լուծումներ մշակելու համար, որոնք հետագայում կհաստատվեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում: ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդը կկայանա մայիսին: