AM
6 March 2001 - 14:30 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ Է ՆԱԽԱՆՇՎԵԼ

06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում դրական առաջխաղացում է նախանշվել», – մամլո-ասուլիսին հայտարարել է Ֆրնասիայի նախագահ Ժակ Շիրակը` գնահատական տալով երկուշաբթի Փարիզում ավարտված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների բանակցությունների արդյունքներին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Շիրակի խոսքերով «հանդիպումը կառուցողական բնույթ էր կրում եւ կողմերը գիտակցում էին Ղարաբաղյան խնդրի կարգավորման կարեւորությունը կովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացման համար»: Ժակ Շիրակը հավաստիացրել է հայկական եւ ադրբեջանական կողմերին, որ «Ֆրանսիան աջակցում է երկու հանրապետությունների ղեկավարների` հակամարտության շուտափույթ կարգավորմանը ուղղված բոլոր քայլերը»:
«Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, եւ այդ հանգամանքը պետք է դրված լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում»,- ընդգծել է Ժակ Շիրակը:
Նա համոզվածություն է հայտնել, որ «որոշ պայմանների առկայության դեպքում, որոնց համար բարենպաստ հող է պատրաստված, մինչեւ ընթացիքկ տարվա վերջ հակամարտության խաղաղ կարգավորման սերմերը պետք է լավ պտուղներ տան, որոնք հետագայում Բաքվի եւ Երեւանի համար կվերածվեն փոխընդունելի քաղաքական քայլերի»: