Ապրիլին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ախ, Աննա, Աննա, կամ կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան Արմեն Բարսեղյանի բեմադրությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել թատրոնում, պրեմիերայի կոնկրետ օրը դեռ նշանակված չէ:
Թատրոնում պատմել են նաև ապրիլյան ներկայացումների մասին. ապրիլի 15-ին կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետը», ապրիլի 16-ին՝ «Ավտոբուսը», ապրիլի 17-ին՝ «Չաոն», ապրիլի 22-ին «Մեծ լռությունը», ապրիլի 23-ին՝ «Անվերջ վերադարձը», ապրիլի 29-ին՝ «Կատակերգությունը», ապրիլի 30-ին՝ «Մակբեթը»:
Հայտնի դարձավ նաև, որ թատերախումբը չի պատրաստվում հյուրախաղերի մեկնել: