Ապրիլի 14-ին Հայաստանի Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահում կբացվի Գրիգոր Զոհրապի 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որը տեղի է ունենալու Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում:
Ցուցափեղկերում կներկայացվեն Գրիգոր Զոհրապի գրքերից, նրա հոդվածները և ստեղծագործությունները` տպագրված «Ծաղիկ», «Մանանա», «Տարազ», «Համբավաբեր» հանդեսներում:
Առանձին ցուցափեղկ նվիրված է Գ.Զոհրապի մասին գրված գրքերին: Այստեղ ներկայացված են Արշակ Ալպօյաճյանի «Գրիգոր Զոհրապ», Ասատուր Հրանտի «Դիմաստուերներ», Մինաս Հյուսյանի «Գրիգոր Զոհրապ», «Մեծ Եղեռնի զոհ գրողները», «Գրիգոր Զոհրապի արվեստը» և այլ գրքեր:






