ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի ցանկից հանվել է «թատրոն» անվանակարգը: Ինչպես հաղորդում է «Հրապարակը», այս փաստը ոչ միայն զարմացրել, այլև զայրացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: «Խեցեգործություն, կերպարվեստ, կինո, ֆոտո, գոբելեն, քանդակ, ամեն ինչ կա` բացի թատրոնից: Հարց է առաջանում` ո՞վ է որոշել, թող այդ մարդը ի հայտ գա, ով ասել է, որ թատրոնը հանեն: Մենք զանգեցինք, ինչ-որ մի կին մեզ ասաց, թե այնքան շատ էին արվեստի տեսակները, որ թատրոնը որոշեցին հանել: Բա դա պատասխա՞ն է»,- ասէլ է Ղազանչյանը, հայտնում է թերթը:
ՀՀ նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա), և, որպես մրցանակ, շնորհվում են վկայագիր, մեդալ և դրամական պարգև` 2 հազար 500 դոլարին համարժեք դրամի չափով:






