AM
14 Ապրիլ 2011 - 12:08 AMT

Թուրքիան հերթական անգամ օգտագործեց հայ համայնքն իր խնդիրների լուծման համար, գտնում է թուրքագետը

2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող թուրքական կուսակցությունների վերջնական նախընտրական ցուցակները ցույց տվեցին, որ հայ թեկնածուների շուրջ բարձրացած աղմուկը ոչ այլ ինչ էր, քան PR-ակցիա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոչ մի հայ ներկայացված չէ որևէ թուրքական կուսակցության նախընտրական ցուցակում: «Դա վկայում է միայն այն մասին, որ թուրքերը հերթական անգամ օգտագործեցին հայ համայնքն իրենց խնդիրների լուծման համար»,-ասել է նա՝ հավելելով, որ 60-հազարանոց հայ համայնքը քիչ նշանակություն ունի 70-միլիոնանոց Թուրքիայի համար:

Հայ փորձագետը հայտնել է նաև, որ Թուրքիայի գոյության ողջ ընթացքում խորհրդարանում ներկայացված է եղել ընդամենը 23 ոչ մահմեդական պատգամավոր, որոնցից 8-ը եղել են հրեաներ, 8-ը՝ հույներ, 6-ը՝ հայեր: