Իշխող Հայաստանի hանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է շրջանառվող լուրերը ՀՀ վարչապետի հնարավոր հրաժարականի մասին և նրա պաշտոնում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին նշանակելու մասին: Սահակյանի խոսքերով, այդ լուրերը «լուրջ քաղաքական գործընթացներ չեն»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով, վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն կատակել է` իր պաշտոնն առաջարկելով խորհրդարանի խոսնակին: Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ վարչապետը չի հոգնել զբաղեցրած պաշտոնից: «Մեր քաղաքական թիմի անդամները բարձր են գնահատում այն դերը, որ կատարում են երկրի քաղաքական կյանքում: Մեր կուսակցությունում ոչ մի հրմշտոց չկա»,- հայտարարել է Սահակյանը:






