Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզդեն հերքել է լուրերը իր մոտակա պաշտոնանկության մասին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման հաղորդագրությունները նա անվանել է «դատարկ խոսակցություններ»: Միեւնույն ժամանակ, Ա.Ռասիզադեն անբարոյական է անվանել ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ Վաշինգտոնում նա գաղտնի բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտոնական անձանց հետ: